‘Ամնեստի ինտերնեշնլ. Եմենում արձանագրվել են մարդկանց խաչելու դեպքեր’

821

Միջազգային «Ամնեստի ինտերնեշնլ» կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որտեղ «Ալ-Քաիդային» մոտ կանգնած Եմենի ապստամբներին մեղադրել է տեղացի բնակիչների նկատմամբ «աներևակայելի դաժան հանցագործություն» կատարելու մեջ, որի ժամանակ եղել են նաև մարդկանց խաչելու դեպքեր:

Բացի այդ, ըստ իրավապահների տվյալների, զինյալները բնակավայրերի փողոցներով ցուցադրաբար տարել են կախարդության մեջ մեղադրված մի մարդու կտրված գլուխ:

Զեկուցագրում նկարագրված դեպքերը վերաբերում են վերջին 18 ամիսներին և վերագրվում են հարավային Եմենի որոշ շրջաններն իր հսկողության տակ առած, «Ալ-Քաիդային» մոտ կանգնած «Անսար Շարիա» խմբավորմանը:

«Ամնեստի ինտերնեշնլը» միաժամանակ մեղադրել է կառավարական զորքերին այն բանի համար, որ ապստամբների դիրքերին հարվածներ հասցնելիս զոհվում են նաև մեծ թվով խաղաղ բնակիչներ:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսը ՍԴ դիմելու համար հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություն ‘
Հաջորդ հոդվածը‘Մ. Արեյան. Ինչ-որ մեկը Անժելա Սարգսյանի վճռով ծածկեց իր հետույքը, որովհետև ինքը չինովնիկ է’