ԱՄՆ․ Բոլոր երկրները պետք է ջանքեր գործադրեն

516

ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ աշխարհի բոլոր երկրները, հատկապես՝ Մոսկվայի հետ հարաբերություն պահպանողները, պետք է մեծ ջանքեր գործադրեն՝ «համոզելու Ռուսաստանին, որ նա վերջացնի Ուկրաինայում հատուկ գործողությունը», հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը՝ պատասխանելով Ջո Բայդենի և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի առաջիկա հանդիպման վերաբերյալ հարցին, որը կայանալու է նոյեմբերի 14-ին Բալի կղզում, G20 գագաթնաժողովի շրջանակներում։

Սալիվանը նշել է, որ Բայդենը ՉԺՀ նախագահի հետ բանակցությունների ընթացքում «հնարավորություն կունենա մանրամասն քննարկելու ուկրաինական ճգնաժամը»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Մարոկկոյի հավաքականի վերջնական կազմը
Հաջորդ հոդվածըԱնտոնով․ Սահմանափակումները հանելու ԱՄՆ որոշումը ճիշտ քայլ է