ԱՄՆ․ Հաիթիի նախագահի սպանությանն առնչության համար մեղադրվողին՝ ցմահ ազատազրկում

272

Հաիթիի և Չիլիի քաղաքացի Ռոդոլֆ Ժաարը ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել 2021 թ․ հուլիսին Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությանը առնչություն ունենալու համար, կիրակի օրը հաղորդել է Haiti Libre լրատվական կայքը։

Նշվում է, որ մարտ ամսին 50-ամյա Ժաարը Մայամիի (Ֆլորիդա նահանգ) դատարանում ընդունել է մեղքը՝ Մոիզին առևանգելու և սպանելու նպատակով  պայմանավորվածության և նյութական օգնություն ցուցաբերելու համար։ Նա, մասնավորապես, զենք, սնունդ և կացարան է տրամադրել Կոլումբիայի քաղաքացիների, որոնք հանցախմբի անդամներ էին։

Ժաարը համագործակցել է հետաքննության հետ և տվյալներ է տրամադրել, որոնք իշխանություններին օգնելու են պատասխանատվության ենթարկել  ևս 10 մեղադրյալների, որոնք կալանքի տակ են ԱՄՆ-ում։ Սակայն դատարանը որոշել է, որ այդ կերպ նա հաստատել է իր առնչությունը Հաիթիի ղեկավարի սպանությանը։

Մոիզի սպանության գործով ձերբակալվել էր ավելի քան 40 մարդ, նրանցից 11-ը կալանքի տակ են ԱՄՆ-ում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ալկարասը խնդիրներ չունեցավ
Հաջորդ հոդվածըՎենեսուելայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Սաուդյան Արաբիա