ԱՄՆ․ Հանրապետականներն առաջարկել են Ուկրաինայի աջակցության աուդիտ անցկացնել

324

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականներն օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել, որի համաձայն՝ հարկավոր է ամերիկյան իշխանությունների կողմից Ուկրաինային հատկացված միջոցների ստուգում անցկացնել։

Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է օրենսդիր մարմնի ստորին պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինը (հանրապետական՝ Ջորջիա նահանգից)։

Հանրապետականները, Գրինի գլխավորությամբ, պահանջում են 14 օրվա ընթացքում տրամադրել Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային հատկացված միջոցների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը և մյուս նյութերը։ Դա վերաբերում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օրոք Կիևին հատկացված ֆինանսական և ռազմական օգնությանը։

Ինչպես շեշտել է Գրինը՝ ամերիկացիներն «արժանի են, որ իմանան, թ ինչու են հարկատուների ջանադիր աշխատանքով վաստակած փողերը գնում այլ երկիր, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ, իսկ նախագահ Բայդենն էլ հայտարարել է, որ նրան չի պաշտպանի»։

Գրինը Twitter-ում գրել է, թե հաշմանդամություն ստացած և ԱՄՆ ժամանող ուկրաինացի զինվորականներին «օգտագործում են որպես խամաճիկներ՝ Կոնգրեսի վրա ճնշում գործադրելու և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն հարկատուների վաստակած միջոցներից ավելի շատ գումար հատկացնելու համար»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎոլոդին․ Կիևի ռեժիմը աշխարհին երեք անգամ ապացուցեց ՆԱՏՕ-ի անկարողությունը
Հաջորդ հոդվածըՎնասվածքների պատճառով ԱԱ-2022-ին չմասնակցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը