Սակրավորների պատրաստմանը կհատկացվի 47,6 մլն դոլար

201

ԱՄՆ պետքարտուղարությունը 47,6 մլն դոլար է հատկացրել կալիֆոռնիական Tetra Tech ընկերությանը, որպեսզի նա ուկրաինացի մասնագետներ պատրաստի, որոնք կզբաղվեն տարածքներն ականազերծելով և չպայթած զինամթերքը վնասազերծելով, ասվում է երեքշաբթի օրը ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Tetra Tech ընկերությունը, մասնավորապես, պետք է Կիևին ուսուցանի՝ ինչպես փնտրել և վնասազերծել ականները, չպայթած կամ դեն նետված ռազմամթերքը, ինքնաշեն պայթուցիկ սարքերը։

Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարությունը մտադիր է ականազերծման համար տարվա ընթացքում 91 մլն դոլարի օգնություն հատկացնել Կիևին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծովը
Հաջորդ հոդվածըԻտալիայի առաջնության ամենաբարձր վարձատրությամբ մարզիչները