ԱՄՆ անկախության օրը

1446

Կիրակի օրը՝ հուլիսի 4-ին, ԱՄՆ-ում  նշվել է Անկախության օրը Մեծ Բրիտանիայից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը որոշել է, որ գրեթե մեկուկես տարվա կոշտ սահմանափակումներից հետո ամերիկացիներն իրավունք ունեն մի քիչ լիցքաթափվելու։

Սպիտակ տունը ամերիկացիներին կոչ է արել տոնը միասին նշել ավանդական հրավառություններով։ Ամերիկյան առաջնորդն ինքը Սպիտակ տան հարավային բացատում ավելի քան հազար հյուր է ընդունել։

Ելույթ ունենալով հրավառությունից առաջ՝ Բայդենը հայտարարել է, որ շուտով վերջ կտրվի համավարակին ու մեկուսացմանը, վախերին ու կորուստներին, չնայած որ մինչև հուլիսի 4-ը տարեց բնակչության 67 %-ն է պատվաստվել` վերջին ցուցանիշների համաձայն։

ԱՄՆ-ում Covid-19-ով վարակվելու և մահացության դեպքերի թվերը վերջին շաբաթներին բավական ցածր են։ Կարանտինային սահմանափակումները հանվել են գրեթե բոլոր նահանգներում։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱմերիկայի գավաթ. Արգենտինան հաղթեց խոշոր հաշվով, Կոլումբիան դուրս թողեց Ուրուգվային
Հաջորդ հոդվածըԱնգլիայում սահմանափակումները չեղարկվում են