‘ԱՄՆ առաջին ռազմանավը մտել է Սև ծով, երկրորդը մոտենում է’

1106

Ռուսաստացի զինվորականները մանրամասներ են հաղորդել Սև ծովի շրջանում գտնվող ամերիկյան ռազմանավերի տեղաշարժի վերաբերյալ: Դրանցից մեկը՝ Mount Whitney-ը,Սև ծով է մտել այսօր առավոտյան՝ անցնելով Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով, երկրորդ ռազմանավը՝ հրթիռային ականակիր Ramage-ը, սպասվում է այսօր երեկոյան,  ИТАР-ТАСС-ին հաղորդել են ՌԴ ՌԾՆ գլխավոր շտաբում: Այստեղ չեն մանրամասնել, թե ինչ խնդիր են կատարելու ամերկյան ռազմանավերը, միայն նշել են, որ «դրանք մուտք չեն գործի Ռուսաստանի տարածքային ջրեր»: Գլխավոր շտաբի ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ամերիկյան երկու ռազմանավերը կգտնվեն Սև ծովի արևելյան հատվածի չեզոք ջրերում:

Ամերիկյան ՌԾՆ նավերի՝ Սև ծով մտնելու մասին հայտնի էր դարձել հունվարի վերջին: Մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով Պենտագոնի ներկայացուցիչներին, հաղորդել էին, որ նավերն ուղարկվում են՝ Օլիմպիադայի ընթացքում արտակարգ իրավիճակ ստեղծվելու դեպքում Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու նպատակով:

Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով  դեպի Սև ծով՝ ռազմանավերի տեղաշարժի ռեժիմի վերաբերյալ1936 թ. Մոնտյոյի համաձայնագրով՝ Սև ծովում ոչ սևծովյան երկրների ռազմանավերի գտնվելու ժամկետը չի կարող գերազանցել 21 օրը: Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ամերիկյան ռազմանավերը սևծովյան ջրային տարածքում կմնան մինչև փետրվարի 24-25-ը, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում դատում են Ռուանդայի ցեղասպանության մասնակցին’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտին. Ես այդ գործընթացին չեմ միջամտել’