‘ԱՄՆ գեներալ. C-300-ի մատակարարումը Սիրիային «անկայուն պայմաններ» է ստեղծում’

3297

Սիրիային C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումը ավելի անկայուն պայմաններ է ստեղծում, պնդել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեում Մերձավոր Արևելքի հարցերով զբաղվող բրիգադի գեներալ Սքոթ Բենեդիկտը Կոնգրեսի ներկայացուցիչների պալատուոմ Սիրիայի վերաբերյալ լսումների ժամանակ:

Կոնգրեսականները խնդրել են գնահատական տալ Սիրիային C-300 մատակարարման վերաբերյալ: «Սիրիայում մեծ թվով այդ համալիրների հայտնվելու դեպքում դա կնպաստի միայն առավել անկայուն պայմաններ ստեղծելուն և հաշվարկների անճշտությանը, ինչը մենք, ցավոք, տեսանք, երբ անցյալ շաբաթ սիրիացիները խոցեցին ռուսաստանյան օդանավը»,- ասել է գեներալը:

«Ես ավելի անհանգստացած եմ նրանից, որ մենք ինչքան շատ ենք տեղակայում դրանք (C-300) փոքր տարածքներում, այնքան ավելի վտանգավոր իրավիճակ է ստեղծվում, և դա անկայունության պատճառ է դառնում»,- եզրակացրել է Բենեդիկտը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էրդողան. Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները հակասում են գործընկերության սկզբունքներին’
Հաջորդ հոդվածը‘Մադուրո. Արևմուտքը կփորձի արդարացնել ռազմական ներխուժումը Վենեսուելա’