‘ԱՄՆ դատարանը նեոնացիստ հորն սպանած դպրոցականին մեղավոր է ճանաչել’

794

12-ամյա կալիֆորնիացի դպրոցականը, որը երկու տարի առաջ գնդակահարել էր իր նեոնացիստ հորը, մեղավոր է ճանաչվել կանխամտածված սպանության մեջ:

Մեղադրող կողմը Նացիոնալ-սոցիալիստական շարժման տեղական մարմնի ղեկավարի սպանությունը պլանավորված է համարել, մինչդեռ տղայի պաշտպանները պնդում էին, որ դպրոցականը մեծացել է «բռնության միջավայրում»:

Դեռահաս կալիֆորնիացու փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալը ենթադրում էր, որ հոր մահվանից հետո իր տառապանքներին վերջ կդրվի:

Դպրոցականը պատիժը կկրի անչափահաս հանցագործների պահման կենտրոնում:

 

 

Նախորդ հոդվածը‘Սիրիական օրագիր. Մի քիչ խղճում ենք նրանց, որոնք.. ամեն բարիք ունեն ու արժեքը չգիտեն:’
Հաջորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Աշխատանքային խմբի թե ստեղծումը եւ թե «գործունեությունը» իրականացվել է հանրության աչքից հեռու ‘