‘ԱՄՆ Դենվերում հրաձգության հետեւանքով առնվազն երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա է զոհվել’

742

Առնվազն երեք մարդ, նրանց թվում երկու երեխա է զոհվել ամերիկյան Դեմվեր քաղաքի տներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով, հայտնում է «Ասոշիեյթեդ Պրեսս» գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության վրա:

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան քաղաքի հյուսիսային հատվածում: Հրաձգության հետեւանքով եւս մեկ երեխա վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել մոտակա հիվանդանոց:

Միջադեպի այլ մանրամասներ, հանգամանքներ եւ պատճառներ հայտնի չեն:

 

 

Նախորդ հոդվածը‘Երկրի ամենամոտ «նմանակը» կարող է գտվել ընդամենը 13 հազար լուսային տարվա հեռավորության վրա’
Հաջորդ հոդվածը‘Գվարդիոլայի «Բավարիան» առաջիններից մեկը հանդիպում կանցկացնի «Բարսելոնայի» հետ’