‘ԱՄՆ դեսպանատունը արձագանքել է սփյուռքահայ գործարար Խուդյանի նամակին ‘

929

Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հասցեագրված նամակին այսօր արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: ՀՀ ԱՄՆ դեսպանատնից հավաստիացնում են, որ իրենք հետևում են Խուդյանի գործով դատաքննությանը: 

«Մենք հետևում ենք դատաքննությանը և մտահոգված ենք անօրինական ֆինանսական գործարքների վերաբերյալ բոլոր այն պնդումներով, որոնք կարող են վնասել ԱՄն քաղաքացիներին»,- մասնավորապես նշված է նամակում: 

Հիշեցնենք, որ Հասատանում ԱՄՆ դեսպանին ուղարկված նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում  առնչվել է սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը:

 

Նախորդ հոդվածը‘Ամերիկացին մարդկանց աչքի առաջ բառի բուն իմաստով կորցրել է գլուխը (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Սիրիացի ընդդիմադիրները գրոհել են իշխանական զորքերի անցակետը ‘