‘ԱՄՆ դեսպանատունը փոփոխել է մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման ընթացակարգը’

856

Դեկտեմբերի 17-ից` հաջորդ երկուշաբթի օրվանից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը գործելու է մուտքի արտոնագրերի դիմումի ներկայացման ու հարցազրույցների նշանակման նոր ընթացակարգ: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ հյուպատոս Ջորջ Լինը: Նոր ընթացակարգը թույլ կտա առավել արագացնել ԱՄՆ ոչ ներգաղթային արտոնագրերի համար դիմելու գործընթացը:

«Նոր ընթացակարգով կառաջարկվեն հետևյալ ծառայությունները. դիմումի համար հնարավոր կլինի վճարել հեռախոսով, առցանց` www.usvisa-info.com կայք այցելելով կամ ԱրդՇինԻնվեստԲանկի մասնաճյուղերից որևէ մեկում: Հարցազրույցի պայմանավորվածություն հնարավոր կլինի ձեռք բերել անվճար հեռախոսազանգով կամ այցելելով www.usvisa-info.com» , — ասաց Ջորջ Լինը:

Նրա խոսքով մինչև ս.թ. դեկտեմբերի 14-ը կատարված վճարումները կշարունակվեն կատարվել ՀայԷկոնոմԲանկում: Եթե դիմումատուն վճարումն արդեն կատարել է այս բանկում , բայց դեկտեմբերի 17-ի դրությամբ հարցազրույցի օր չի նշանակել, նշանակելու համար էլ.փոստով գրություն է պետք ուղարկել ԱՄՆ դեսպանատուն` [email protected] հասցեով:

Փոփոխությունները չեն անդրադառնա այն դիմումատուների վրա, ովքեր արդեն նշանակել են հարցազրույցի օր, հայտնում է PanArmenian.net-ը:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանը շարունակում է մնալ հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստը’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանի փաստաբանը տեղյակ չէ, թե ինչու են «Սարդարապատ» շարժման անդամին ԱԱԾ հրավիրել’