‘ԱՄՆ դեսպանը՝ կուտակային կենսաթոշակների մասին. Այդ բարեփոխումը հիմնարար բնույթ ուներ ‘

1345

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հարցազրույց է տվել Asekose.am-ին: Հարցազրույցից մի քանի ուշագրավ դրվագներ ներկայացնում ենք ստորեւ:

Կուտակային կենսաթոշակների մասին

«Մենք և միջազային այլ կառույցներ աշխատում ենք Հայաստանի մի շարք նախարարությունների և գերատեսչությունների հետ` այդ բարեփոխումների նախնական  ձևավորման  շուրջ: Մենք դեռ հավատացած ենք, որ այն նախնական ծրագիրը հավասարակշռված կենսաթոշակային ծրագիր է: Գործընթացի ժամանակահատվածում հորդորում էինք իրականացնել իրազեկման աշխատանքներ, որպեսզի քաղաքացիները, ընկերություններն իմանային, թե ինչ  պետք է ակնկալեին, որովհետև այդ բարեփոխումը հիմնարար բնույթ ուներ: Խնդիրը նաև այն էր, որ այստեղ կար վստահության պակաս պետական գերատեսչությունների, մարդկանց և տարբեր խմբերի նկատմամբ: Երբ բարեփոխումների մասին հայտարարվեց,  տեսաք, թե ինչպիսի արձագանք եղավ: Ներկայիս կառավարությունն աշխատում է կողմերի և ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ, որպեսզի հասկանան, թե այդ  նախնական ծրագրին ինչն է պակասում և ինչը փոփոխման կարիք ունի: Սա ներքին գործընթաց, որի ընթացքում Հայաստանի կառավարությունը և հասարակությունը կկարողանա ընդհանուր հայտարարի գալ: Այս պահին այդ հարցում Հայաստանի միջազգային գործընկերները ներգրաված չեն, սա ներքին քաղաքական խնդիր է, որի վերաբերյալ որոշումն պետք է կայացվի Հայաստանի կառավարության կողմից` խորհրդակցելով  բոլոր շահագրգիռ  կողմերի հետ: Իմ վերջին նկատառումս այն է,  ընթացիկ համակարգը  երկարաժամկետ կայունություն չի կարող ապահովել, ուստի  անհրաժեշտ է, որպեսզի  ստեղծվի կենսաթոշակային ապահովման որևէ մեխանիզմ»:

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում  

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Համաձայնության համար կպահանջվի վերադարձնել 7 տարածքները` հանած միջանցքը’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Ողջունում ենք Տիգրան Սարգսյանի նշանակումը’