‘ԱՄՆ դեսպանը հայ ժողովրդին հայերենով շնորհավորել է Նոր տարվա և Ծննդյան տոների կապակցությամբ ‘

789

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայ ժողովրդին շնորհավորել է Նոր տարվա և Ծննդյան տոների կապակցությամբ: Իր հայերեն ուղերձում դեսպանը ամերիկյան ժողովրդի անունից լավագույն մաղթանքներ է փոխանցել:

«Ես և կինս` Լիբին, վայելեցինք Հայաստանում անցկացված առաջին տարին: Մենք գնահատում ենք  հայ ժողովրդի ջերմ հյուրընկալությունը և հիանում ենք Հայաստանի բնության գեղեցկությամբ և հարուստ պատմությամբ: 2012 թ-ին Հայաստանն ու ԱՄՆ-ը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը և մեր երկու երկրների միջև գործընկերությունը: Մեր երկրներն աշխատում են ի նպաստ Հայաստնում և տարածաշրջանում  խաղաղության, բարգավաճման, ժողովրդավարության և անվտանգության հաստատման:  Այս ամսվա ընթացքում մենք  քննարկեցին հայ-ամերիկյան համագործակցությունը հայկական սփյուռքի հետ»,-նշել է դեսպանը:

Նախորդ հոդվածը‘Բեյրութի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի ասուլիսը (ուղիղ)’