‘ԱՄՆ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է Էդվարդ Նալբանդյանին’

880

Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-ամերիկյան բարեկամական գործընկերությունը, հույս է հայտնել, որ դեսպան Միլսը իր կարևոր նպաստը կբերի երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման և ընդլայնման գործում:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանն ասել է, որ իր համար մեծ պատիվ է Միացյալ Նահանգները ներկայացնել Հայաստանում, որի հետ հարաբերությունների զարգացումը առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում իր երկրի համար։ Նա վստահեցրել է, որ կանի առավելագույնը` բազմաբովանդակ փոխգործակությունը առաջ մղելու ուղղությամբ։ ԱՄՆ դեսպանը նախարար Նալբանդյանին փոխանցել է պետքարտուղար Ջոն Քերիի ողջույններն ու բարեմաղթանքները։

Նախորդ հոդվածը‘ «Դալասի» հարձակվողը որակազրկվել է երկու խաղով(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլու. Մեկ շրջան «ազատելու» դեպքում Թուրքիան կարող էր բացել Հայաստանի հետ սահմանը’