‘ԱՄՆ դեսպանն Իսրայելում. Ամերիկան չի հավատա Իրանի ազնիվ խոսքին’

827

Իսրայելում ԱՄՆ դեսպան Դան Շապիրոն նշում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի ասամբլեայում պարզ հասկացրել է, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենքի  տիրանալ: Իսրայելական ռադիոյին տված հարցազրույցում Շապիրոն նշել է, որ թեպետ Օբաման նախընտրում է դիվանագիտական լուծում գտնել իրանական խնդրին, սակայն պատրաստ է լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ կամ նույնիսկ ռազմական ուժ կիրառել՝ անհրաժեշտության դեպքում: Դիվանագետը նաև հավելել է, թե չնայած Իրանի նախագահ Հասան Ռոհանին վերջին օրերին հուսադրող հայտարարություններ է արել, նրա խոսքերը պետք է ամրապնդվեն գործողություններով, փոխանցում է MIGnews-ը:

Նախորդ հոդվածը‘Հյուսիս-Հարավ մայրուղու պատճառով՝ մի շարք տարածքներ ընկել են «հանրային գերակա» շահի տակ. Ցանկ ‘
Հաջորդ հոդվածը‘Նախագիծ. Վերացնել մուտքի վիզային ռեժիմը դիվանագետների համար՝ Հայաստանի եւ Չերնոգորիայի միջեւ’