‘ԱՄՆ դեսպանություն. Շարունակելու ենք աջակցել առանց հալածանքների վախի կարծիք արտահայտելու ազատությանը’

885

Այսօր ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպել է ԱՄՆ քաղաքացի Նարինե Էսմայելին` քննարկելով փետրվարի 18-ի ընտրությունների դիտարկումների արդյունքում տիկին Էսմայելիի հաղորդած ընտրախախտումների փաստով հարուցված գործը:

«Դեսպանը կշարունակի մեծ ուշադրությամբ հետևել տիկին Էսմայելի գործին, ինչպես նաև հետընտրական զարգացումներին: Արտերկրում գտնվող ամերիկյան քաղաքացիների բարօրությունը մնում է որպես ԱՄՆ կառավարության թիվ մեկ գերակայությունը: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աշխատանքը Հայաստանի կառավարության ու ժողովրդի հետ՝ օգնելու ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, որոնք կերաշխավորվեն կարծիքներ ու տեսակետներ հայտնելու բոլորի ազատությունը՝ առանց հետապնդումների կամ հալածանքների վախի», — ըստ Hetq.am-ի, այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’
Հաջորդ հոդվածը‘«Յուվենտուսն»՝ ընդդեմ ռասիզմի. Տեսանյութ’