‘ԱՄՆ դեսպան. Երբ բիզնեսի ներկայացուցիչները վստահ լինեն, որ իրենց բիզնեսը Հայաստանում կլինի շահավետ, նրանք պատրաստ կլինեն ներդրումներին’

1089

Հայաստանը պետք ներդրումների համար դառնա գրավիչ: Փետրվարի 13-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլզը:

Դիվանագետը նշել է, որ մինչև Հայաստան գալը հանդիպել է հայկական ծագումով ամերիկացի գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու հարցով, և որոնք իրենց հայացքներն ու գաղափարներն են ներկայացրել ներդրումների առնչությամբ:

«Կարծում եմ առաջիկայում, տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպոմներից հետո, այդ առաջարկները կհնչեցվեն: Ես չեն բացառում, որ մոտակա ամիսներին հանդիպումներ կանցկացվեն նաև ամերիկացի գործարարների հետ»,-նշել է դիվանագետը:

Միլզը համոզված է նաև, որ միայն այդ ոլորտում բարեփոխումներ կատարելուց հետո հնարավոր կլինի ներդրումների ներգրավումը:

«Երբ տարբեր երկրների, այդ թվում նաև ԱՄՆ, բիզնեսի ներկայացուցիչները վստահ լինեն, որ իրենց բիզնեսը Հայաստանում կլինի շահավետ, երբ լինեն առևտրի բարեխիղճ հարաբերությունների երաշխիքներ, ապա նրանք պատրաստ կլինեն ներդրումներին»,-նշել է ամերիկացի դիվանագետը:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում ԱՄՆ դեսպանը հրաժարվել է մեկնաբանել Սերժ Սարգսյանի ելույթը’
Հաջորդ հոդվածը‘Այսօր դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 479.25 դրամ/դոլար’