‘ԱՄՆ դեսպան. ՀՀ-ն դեռ չի բավարարում «Հազարամյակի մարտահրավերների» ցուցանիշները’

1180

Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում դեռ բավարար չէ, որպեսզի ՀՀ-ն ընդգրկվի ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի մեջ: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:

««Հազարամյակների մարտահարավերներ» կորպորացիան համագործակցության գրեթե 13 ցուցանիշ է դիտարկում, որոնցից երկուսը հատկապես կարեւորվում են: Որպեսզի երկիրը կարողանա ՀՄ-ի հետ ծրագիր իրականացնել, պետք է համապատասխանի այդ երկու ցուցանիշներին: Դրանցից մեկը հակակոռուպցիոն աշխատանքներն են:Հայաստանը դեռ չի հասել հակակոռուպցիոն պայքարի շեմին», — ասաց Ջոն Հեֆերնը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը այդ ուղղությամբ դեռ աշխատի: «Եվ մենք խրախուսում ենք, որպեսզի գործողությունների ծրագրով Հայաստանում առաջընթաց լինի», — նշեց Ջոն Հեֆերնը:

 

«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2006 թ. սեպտեմբերին։

2006թ. մարտի 27-ին կնքված պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլարի դրամաշնորհ՝ ոռոգման համակարգերը, համայնքային ճանապարհները վերականգնելու և գյուղական աղքատությունը կրճատելու համար։

2008 թվականի նախագահական ընտրություններից եւ Մարտի 1-2-ին ընդդիմության խաղաղ ցույցի մասնակիցների դեմ բռնի ուժի կիրառումից հետո «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հայտարարեց, որ կասեցնում է համագործակցությունը Հայաստանի հետ: 

Նախորդ հոդվածը‘Թաքսիմ հրապարակը հայկական «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը’