‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.66 դրամ/դոլար’

699

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 6 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.360 մլն.դոլար (551.692 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.66 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.10 կետով բարձր է նախորդ` դեկտեմբերի 17-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.75 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.75 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 656.864 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.66 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ կոնգերսը սպառնում է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների դեմ’
Հաջորդ հոդվածը‘Աշխատանքային միգրանտները տարեկան ավելի քան 500 մլրդ դոլար են ուղարկում հարազատներին’