‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.01 դրամ/դոլար’

777

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 7 լոտ խմբաքանակով վաճառվել է 900 հազ.դոլար (365.412 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 406.01 դրամ միջին կշռված փոխարժեքով: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 406.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 406.25 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 406.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 406.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 406.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 406.05 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 670.104 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 406.01 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Զուգադիպությո՞ւն. Դաղստանի՝ օրեր առաջ զոհված փոխվարչապետը 10 տարի առաջ նախաձեռնել է ՅՈՒԿՕՍ-ի դեմ գործը’
Հաջորդ հոդվածը‘Էրդողանը խոստացել է «կոտրել իր հակառակորդների ձեռքերը»’