‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.92 դրամ/դոլար’

816

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 27 լոտ խմբաքանակով վաճառվել է 4.850 մլն.դոլար (1.954 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 404.92 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.02 կետով ցածր է նախորդ` դեկտեմբերի 24-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404.75 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 404.94 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 404.75 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 404.75  դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 687.330 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404.92 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Դիվանագետ. ««Ճանապարհային քարտեզի» հրապարակման վերաբերյալ որոշում պետք է ընդունվի առաջին հերթին Հայաստանի կողմից’
Հաջորդ հոդվածը‘Կիևի մատույցներում ծեծի են ենթարկել ընդդիմադիր լրագրողուհու’