‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 406.50 դրամ/դոլար’

738

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 21 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.600 մլն.դոլար (1.057 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 406.50 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.12 կետով ցածր է նախորդ` հունվարի 14-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 406.50 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 406.75: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 406.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 406.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 406.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 406.50 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 15-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 18.580 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից նվազել է մինչև 406.50 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Իսրայելի պաշտպանության նախարարը ներողություն է խնդրել իր արտահայտությունների համար’
Հաջորդ հոդվածը‘Օբաման պետք է արձագանքի ‘