‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.77 դրամ/դոլար’

1059

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 45 լոտ խմբաքանակով վաճառվել է 8.850 մլն.դոլար (3.591 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.77 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.18 կետով ցածր է նախորդ` հունվարի 15-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.65 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 405.75: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.90 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.75 դրամ/դոլար:

Նվազագույն գինը գրանցվել է 405.70 դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.90 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 16-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 27.430 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից նվազել է մինչև 405.77 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ Կառավարությունը վճարեց ռուսական երկաթուղուն` ռուսական ռազմաբազային մատուցած ծառայությունների դիմաց’
Հաջորդ հոդվածը‘Կիվիրյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը’