‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 410.46 դրամ/դոլար’

815

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 76 լոտ խմբաքանակով վաճառվել է 10.400 մլն.դոլար (4.269 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 410.46 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.11 կետով բարձր է նախորդ` փետրվարի 3-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 410.50 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 411.00: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 410.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 410.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 410.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 410.50 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 4-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 64.280 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 410.46 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Ս.Դեմիրճյան. Անցած տարին որեւէ դրական տեղաշարժ չարձանագրեց մեր պետության կյանքում ‘
Հաջորդ հոդվածը‘Լ.Զուրաբյանը ԱԺ ամբիոնից խոսեց Մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի մասին ‘