‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 410.21 դրամ/դոլար’

717

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 6 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.600 մլն.դոլար (636.336 մլն.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 410.21 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.06 կետով ցածր է նախորդ` փետրվարի 4-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 410.35 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 410.50: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 410.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 410.35 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 410.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 410.35 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 6-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 65.880 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 410.21 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘2014-ի հունվարին Հայաստանում 0.3% աճել են ծառայությունների սակագները. ԱՎԾ’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրողը 15 տարի պահանջեց Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվողի համար’