‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 412.50 դրամ/դոլար’

722

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 74 լոտ խմբաքանակով վաճառվել է 12,180 մլն դոլար (5.024 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 412.50 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.10 կետով բարձր է նախորդ` փետրվարի 17-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 412.40 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 412.50: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 412.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 412.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 412.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 412.50 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 19-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 102.541 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 412.50 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն ընդունել է Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությունը’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները Կիեւում գրավել են Հեռուստապետկոմի շենքը ‘