‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 412.90 դրամ/դոլար’

1323

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 36 լոտ խմբաքանակով վաճառվել է 4,980 մլն դոլար (2.056 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 412.90 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.02 կետով ցածր է նախորդ` փետրվարի 21-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 413.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 412.80: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 413.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 412.80 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 412.75  դրամ/դոլար, առավելագույն գինը` 413.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 117.671 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 412.90 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն դեմ է իշխանության առաջարկին ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԲ. Տարեսկզբից դրամի դեվալվացիան կապված է ռուսական ռուբլու արժեզրկման հետ’