‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.00 դրամ/դոլար’

708

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 16 լոտ խմբաքանակով վաճառվել է 3.250 մլն.դոլար (1.316 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 404.00 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.25 կետով բարձր է նոյեմբերի 15-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404.70 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.00 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.00 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.00 դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 588.124 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404.00 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցիների մեծ մասն ընտանիքի վերաբերյալ ավանդական հայացքներ ունի’
Հաջորդ հոդվածը‘Նախատոնական օրերին հավկիթի թանկացում չի սպասվո՞ւմ’