‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 414.78 դրամ/դոլար’

731

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 33 լոտ խմբաքանակով վաճառվել է 5.120 մլն դոլար (2.124 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 414.78 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.07 կետով բարձր է նախորդ` մարտի 7-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.75 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 414.80: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.80 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 414.75  դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.80 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 10-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 191.101 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.78 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանը կմեկնի Ֆրանսիա’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի 28 համայնքում ղեկավար են «ընտրվել» ՀՀԿ-ականներ’