‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 408,31 դրամ/դոլար’

969

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 22 լոտ խմբաքանակով վաճառվել է 4,100 մլն.դոլար (1.674 մլրդ դրամ), 408,31 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.03 կետով ցածր է նախորդ` հուլիսի 1-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 408,00 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 408,50: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 408.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 408,00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 408,00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 408.50 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հուլիսի 2-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 403.210 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 408,31 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի արտաքին պարտքը դեռևս կազմում է 3.9 մլրդ դոլար’
Հաջորդ հոդվածը‘Մեղադրողը 22 տարի պահանջեց Վարդան Ղուկասյանի եղբորորդու համար’