‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 560.00 դրամ/դոլար’

1169

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 1 լոտ խմբաքանակով վաճառվել է 100 հազար դոլար (56.100 մլն դրամ), 560.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 21.48 տոկոսային կետով բարձր է նախորդ`  դեկտեմբերի 10-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: 

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 456.50, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 461.50 դրամ/դոլար:

Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 560.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 560.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 560.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 560.00 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 734.588 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 560.00 դրամ/դոլար: 

Նախորդ հոդվածը‘Ու նորից. Դրամի արժեզրկումը կազդի գազի և էլեկտրէներգիայի սակագնի վրա ‘
Հաջորդ հոդվածը‘Տուժող կողմը ավելի քան 12 մլն դրամ փոխհատուցում է պահանջում Վարդան Պետրոսյանից. Սիվիլնեթ’