‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.50 դրամ/դոլար’

661

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 4 լոտ խմբաքանակով վաճառվել է 600 հազ.դոլար (243.301 մլն.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.50 դրամ միջին կշռված փոխարժեքով: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.51  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.51 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 593.324 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404.00 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Գարեգին Բ-ն նամակ չի ստացել շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեից’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը նախաձեռնել է Եվրասիական տարածքում միասնական պատմության դասագրքի ստեղծումը ‘