‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.68 դրամ/դոլար’

828

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 20 լոտ խմբաքանակով վաճառվել է 3.350 մլն.դոլար (1.355 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 404.68 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.20 կետով ցածր է նոյեմբերի 20-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404.50 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 404.65 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 404.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 404.70 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 404.51  դրամ/դոլար, առավելագույն գինը` 404.75 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 21-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 597.074 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404.68 դրամ/դոլար:

 

 

Նախորդ հոդվածը‘Ռենո. Վիլնյուսում ՀՀ-ի և ԵՄ միջև փաստաթղթի հնարավոր ստորագրման շուրջ բանակցություններ են տարվում’
Հաջորդ հոդվածը‘Air France-ն ավելացնում է դեպի Հայաստան չվերթերի թիվը’