‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404 դրամ/դոլար’

780

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 65 լոտ խմբաքանակով վաճառվել է 7.750 մլն.դոլար (3.131 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 404 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.06 կետով ցածր է նոյեմբերի 27-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 404.25 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 404  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 404 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 404  դրամ/դոլար, առավելագույն գինը` 404 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 28-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 625.424 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404 դրամ/դոլար:

 

Նախորդ հոդվածը‘Սիկորսկի. Ուկրաինան Եվրոպայի մաս կազմելու ևս մի հնարավորություն է բաց թողնում’
Հաջորդ հոդվածը‘Կոմորովսկի. Առանց Տիմոշենկոյի հարցի լուծման էլ կարելի է ստորագրել ասոցացման համաձայնագիրը’