‘ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան 2014 թ. փետրվարին կազմել է 1 տոկոս’

1251

ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան 2014 թվականի հունվար-փետրվարին կազմել է 1.5%, իսկ միայն փետրվարին`1 % (տարեկան դեվալվացիան` 1.1%): Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի փետրվարին հաշվարկային միջին փոխարժեքը կազմել է 411.5 դրամ/$ 1, իսկ 2013-ի փետրվարին` 407 — ի դրամ / $ 1:

Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի փետրվարին ինֆլյացիան կազմել է 1.2 % (տարեկան ինֆլյացիան` 4.6%), իսկ հունվար-փետրվարին` 1.6 %: Համեմատության համար նշենք, որ 2013-ի փետրվարին դեֆլյացիան կազմել է 0.4%, իսկ դրամի դեվալվացիան դոլարի նկատմամբ` 0.1%: 2013-ի հունվար-փետրվարին ինֆլյացիան կազմել է 2.5%, դեվալվացիան` 0.4%, իսկ 2013-ի փետրվարին 2012-ի փետրվարի համեմատ ինֆլյացիան կազմել է 3.1%, դեվալվացիան` 4.7%: 2012-ի հունվար-փետրվարին ինֆլյացիան կազմել է 2.6%, դեվալվացիան` 1.4%, իսկ միայն փետրվարին սպառողական գների  անկումը կազմել է 0.9%, ուղեկցվելով դրամի 0.3% արժեզրկումով: Իսկ 2011-ի հունվար-փետրվարին ինֆլյացիան կազմել է 4.3%, դովալվացիան` 1.3% (միայն 2011 թ փետրվարին ինֆլյացիան կազմել է 1.9%, դեֆլյացիան` 0.7 %):

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի ռեվալվացիան 2013 թվականին կազմել է 0.1%, իսկ դեկտեմբերին`0.1 %: Ինֆլյացիան 2013-ին կազմել է 5.6% (միայն դեկտեմբերին`1 1%): 2012 թվականին դրամի դեվալվացիան դոլարի նկատմամբ կազմել է 5.9 %, իսկ միայն դեկտեմբերին` ռեվալվացիան կազմել է 0,3%, ինֆլյացիան` 3,2% (միայն դեկտեմբերին` 2,1% ):

Նախորդ հոդվածը‘Կառավարությունում կայացել է FREDA հիմնադրամի հերթական նիստը’
Հաջորդ հոդվածը‘Տիմոշենկոն անիմաստ է համարում բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ‘