‘ԱՄՆ եւ ԵՄ դեսպանները դատապարտում են վարչական շենքերի դեմ հարձակումները եւ կոչ անում խաղաղ ցույցեր անցկացնել ‘

1040

ԵՄ եւ ԱՄՆ դեսպանները դատապարտում են Կիեւում տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ վարչական շենքերի վրա կատարված հարձակումները եւ կոչ են անում ցուցարարերին բողոքի խաղաղ ցույցեր անցկացնել: Այդ մասին նշվում է Ուկրաինայում ԵՄ դեսպան Յան Տոմբինսկոյի եւ ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթթի համատեղ հայտարարության մեջ: Փոխանցում է Интерфакс-Украина-ն: «Մենք դատապարտում ենք Բանկովյան փողոցում այսօր տեղի ունեցած բռնության դեպքերն ու հասարակական շենքերի վրա հարձակումները, ինչպես նաեւ կոչ ենք անում բոլոր կողմերին խուսափել առճակատումից»,- ասված է հայտարարության մեջ:

Նրանք նաեւ նշել են, թե աջակցում են խոսքի եւ հավաքների ազատությանը: «Մենք կոչ ենք անում ուկրաինական հասարակության բոլոր շերտերին, որպեսզի հաղթահարեն իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով: Մենք կոչ ենք անում քաղաքական այս գործընթացի բոլոր շահագրգիռ կողմերին անմիջական երկխոսություն սկսել եւ աջակցել առկա տարաձայնությունների փոխընդունելի կարգավորմանը»,- ասել են դեսպանները:

  

Նախորդ հոդվածը‘Կիեւ են տեղափոխում ներքին զորքերի կուրսանտներին. Տեղեկություններ կան նաեւ մայրաքաղաք մտնող տանկերի մասին. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կիեւ. Դատարանն արգելել է մինչեւ հունվարի 7-ը ցույցեր անցկացնել նախագահական նստավայրի մոտ’