ԱՄՆ-ը դեպքերի հետագա զարգացման համար մի քանի ռազմական սցենար ունի

518

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդել է, որ ԱՄՆ-ը դեպքերի հետագա զարգացման համար մի քանի տարբեր ռազմական սցենարներ ունի։ Բացի այդ, ԱՄՆ-ը գերակա է համարում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայության մեծացումը Արևելյան Եվրոպայի երկրներում։

ԱՄՆ-ում ռազմական բարձր պատրաստության է բերվել 8,5 հազար զինվորական, որոնք ցանկացած պահի կարող են տեղափոխվել Եվրոպա։

Պենտագոնի ղեկավար Ջոն Քիրբիի խոսքով՝ դա տեղի կունենա, հենց որ ՆԱՏՕ-ի կողմից դիմում ստացվի,կամ, ինչպես Քիրբին ինքն է արտահայտվել՝ «մի շարք այլ իրավիճակներում»։

Մոբիլիզացման գաղափարն առաջ է քաշել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Զորքերը տեղափոխելու մասին որոշումը պետք է հաստատի նախագահ Ջո Բայդենը։ Եթե բանը դրան հասնի, ապա 8,5 հազար զինվորականները Եվրոպայում կլինեն հինգ օրվա ընթացքում, ասում են Պենտագոնում։ Նախկինում տեղափոխման համար տասն օր էր հատկացվում։

Ամերիկյան կամ նատօ-ական զորքերն Ուկրաինայի տարածք մտցնելու մասին խոսք չկա, քանի որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ, երեքշաբթի օրը կրկին նշել է Բայդենը։

Պոտքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը նախազգուշացում է արել նաև Բելառուսին, որի տարածք վերջին շաբաթներին զգալի քանակով ռուսաստանյան զորքեր են ժամանել, պաշտոնական վարկածով՝ համատեղ զորավարժությունների, որոնք նախատեսված են փետրվարին։

«Մենք Բելառուսին պարզ հասկացրել ենք, որ եթե նա թույլ տա իր տարածքն օգտագործել Ուկրաինայի վրա հարձակվելու համար, ապա նրան շատ արագ և վճռական պատասխան է սպասվում Միացյալ Նահանգների, մեր դաշնակիցների և գործընկերների կողմից»,- ընդգծել է Փրայսը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱրևմուտքը մտածում է՝ ինչպես բարձրացնել Ուկրաինա ներխուժման գինը
Հաջորդ հոդվածըԱնտոնի Մարտիալը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Սեւիլիա»