ԱՄՆ-ը դիվանագիտական բոյկոտ է հայտարարել Պեկինի Օլիմպիական խաղերին

370

ԱՄՆ-ը դիվանագիտական բոյկոտ է հայտարարել է 2022թ․ Պեկինի ձմեռային Օլիմպիական խաղերին։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Հաշվի առնելով ՉԺՀ-ի կողմից Սինցզյանում իրագործվող ցեղասպանությունը եւ մարդու իրավունքների այլ խախտուները՝ Բայդենի վարչակազմը դիվանագիտական կամ պաշտոնական պատվիրակություն չի ուղարկի Պեկին»,- Փսակիի խոսքը մեջբերում է USA TODAY-ը։

ԱՄՆ-ի օլիմպիական թիմերի եւ մարզիկների մասնակցության վրա այս բոյկոտը որեւէ ազդեցություն չի ունենա։

2022թ․ ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 4-20-ը։

Նախորդ հոդվածը«Մալմյոն» 22-րդ անգամ հռչակվեց Շվեդիայի չեմպիոն
Հաջորդ հոդվածըԱՄՆ և ՌԴ նախագահները կբանակցեն տեսակապով