‘ԱՄՆ-ը եւ Ճապոնիան զորավարժություններ են սկսել վիճելի կղզիների մերձակայքում ‘

785

ԱՄՆ-ը եւ Ճապոնիան երկուշաբթի համատեղ խոշորամասշտաբ զորավարժություններ են սկսել Տոկիոյի եւ Պեկինի միջեւ վեճի առարկա դարձած կղզիներից ոչ հեռու:

Զորավարժություններին, որոնք տեւելու են մինչեւ նոյեմբերի 16-ը, մասնակցում են ավելի քան 45 հազար ամերիկացի եւ ճապոնացի զինվորականներ: Դրանք անցկացվելու են հարավային Օկինավա շրջանում: Ըստ BBC-ի, Տոկիոն եւ Վաշինգթոնը ավելի վաղ հայտարարել են, որ զորավարժությունների անցկացումը կապված չէ Հարավ-չինական ծովում գտնվող Սենկակու կղզիների շուրջ Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ ծագած կոնֆլիկտի հետ: Արշիպելագը գտնվում է Տոկիոյի վերահսկողության ներքո, սակայն Պեկինն այն իր տարածքի անքակտելի մասն է համարում:

Վիճելի կղզիների շուրջ ստեղծված դրության պատճառով զորավարժությունների կազմակերպիչները ծրագրից հանել են Ճապոնիայի հարավում անմարդաբնակ կղզու ուսումնական  նվաճումը: 

Նախորդ հոդվածը‘Վարորդը և ուղևորը մահացել են’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի երկու համայնքներում անց են կացվել արտահերթ ընտրություններ’