‘ԱՄՆ-ը կշարունակի բանակցել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով’

725

ԱՄՆ-ը կրկին Ռուսաստանին կոչ կանի հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին ռազմական և տնտեսական օգնության տրամադրումից, բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

«Մենք կշարունակենք բանակցել Ռուսաստանի հետ տարբեր թեմաների շուրջ, առաջին հերթին՝ Ասադի վարչակարգին ռազմական և տնտեսական օժանդակությունը դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է Նուլանդը: Գնահատելով իրադրությունը բուն Սիրիայում՝ Նուլանդը նշել է, որ ներկա պահին Ասադի վարչակարգը հսկայական ճնշման է ենթարկվում ապստամբների կողմից և ստիպված է ռազմական գործողություններ վարել միանգամից մի քանի ճակատով, փոխանցում է  INTERFAX.RU-ն:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ը ցանկանում է պաշտպանել Երկիրը վտանգավոր աստղակերպներից’
Հաջորդ հոդվածը‘Արման Մելիքյան. Մրցակցային ընտրություններից խոսելն անիմաստ է’