‘ԱՄՆ-ը կողմ է ԼՂ խնդրի` Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա լուծմանը. Ռիչարդ Մորնինգսթար ‘

975

ԱՄՆ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ հայտնի է. այն կողմ է խնդրի խաղաղ լուծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Դեսպանն ընդգծել է, որ Սպիտակ տունը հանդես է գալիս ԼՂ խնդրի լուծման օգտին՝ Հելիսնկյան եզրափակիչ ակտի հիման վրա: «Դա ազգերի ինքնորոշումն է, ուժի չկիրառումը և տարածքային ամբողջականությունը», — ասել է Մորնիսնգթարը: Դեսպանը նշել է, որ սերտորեն համագործակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հակամարտության խաղաղ լուծման նպատակով:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, մասնավորապես` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է ինչպես միջազգային իրավունքի նորմերին, այնպես էլ այն ժամանակվա ԽՍՀՄ օրենքների տառին եւ ոգուն: Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձեւավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը:

Նախորդ հոդվածը‘Սիվիլիթաս. ԱԱԾ-ին շեղել են իր բուն առաքելությունից ‘
Հաջորդ հոդվածը‘Սկսվել է Եվրասիայի ամենաբարձր հրաբխի ժայթքումը’