‘ԱՄՆ-ը կոչ է անում պատասխանատվության ենթարկել վենեսուելացի սպայի մահվան մեղավորներին’

1276

ԱՄՆ-ը դատապարտել է Վենեսուելայի ղեկավարությանը Բոլիվարիական ՌՈՒ սպա Ռաֆայել Ակոստա Արևալոյի մահվան համար, որը ձերբակալվել էր պետական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու կասկածանքով և մահացել է կալանավայրում:

Այդ մասին ասվում է պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը գերատեսչության կայքում:

Սպայի փաստաբանը նշել է, որ սպայի մահվան պատճառ են դարձել խոշտանգումները, որոնց հետքերը տեսանելի են եղել, երբ ձերբակալվածին դատարան էին բերել:

ԱՄՆ-ը նաև ամբողջ աշխարհի ժողովրդավարական պետություններին կոչ է արել դատապարտել Արևալոյի սպանությունը և ճնշում գործադրել Վենեսուելայի վրա, որպեսզի մեղավորները պատասխանատվության կանչվեն:

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդին, Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովին և Միջազգային քրեական դատարանին կոչ է արել հետաքննություն անցկացնել «դատական փորձագետների միջազգային անկախ խմբի» մասնակցությամբ:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Համայնքը» զորավո՜ր է, զավակս’
Հաջորդ հոդվածը‘Հոնկոնգում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի երթին’