‘ ԱՄՆ-ը Հս.Կորեայի դեմ ուղղված նոր պատժամիջոցների ցուցակ է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին ‘

739

Մարտի 5-ին ԱՄՆ-ը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է ներկայացրել Հյուսիսային Կորեայի դեմ ուղղված նոր պատժամիջոցների փաթեթ, որը նախատեսվում է կիրառել  ի պատասխան ընթացիկ տարվա փետրվարի 12-ին ԿԺԴՀ-ի կողմից իրականացված միջուկային փորձարկմանը, տեղեկացնում է  The Voice of America լրատվական գործակալությունը:

Պատժամիջոցների ցուցակը, որը կքննարկվի Անվտանգության լիագումար խորհրդի շրջանակներում, կազմվել է Վաշինգթոնի և Պեկինի կողմից: Ակնկալվում է, որ այս բանաձևի փաթեթը կընդունվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սյուզան Ռայսն ընդգծել է, որ վերոհիշյալ փաստաթուղը ԱՄՆ-ի և Չինաստանի միջև շաբաթներ տևած բանակցությունների արդյունքն է:

«Առաջարկվող պատժամիջոցները զգալիորեն կսահմանափակեն միջուկային զենքի գաղտնի մշակում իրականացնելու՝ Հյուսիսային Կորեայի հնարավորությունները»,- ասել է Ռայսը:

Նախորդ հոդվածը‘ԱԱԾ. Վարդան Սեդրակյանը կալանքի տակ է’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Քերի. Սիրիային հատկացվող օգնությունը պետք է ամրապնդի ընդդիմության ոչ ծայրահեղական ուժերը’