ԱՄՆ-ը մերժել է Իրանի բոլոր լրացուցիչ պահանջները

343

Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը վերականգնելու վերաբերյալ Բրյուսելի առաջարկած պայմանագրի նախագծին Իրանի տված մեկնաբանություններին Միացյալ Նահանգները պատասխանել է Թեհրանի բոլոր լրացուցիչ պահանջների մերժմամբ, հինգշաբթի տեղեկացրել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրին։

Նրա տեղեկություններով՝ ԱՄՆ-ը պնդում է, որ  Իրանում ուրանի հարստացման մակարդակը չգերազանցի 4 %-ը (2015 թ․ միջուկային գործարքի համաձայն՝ ուրանի հարստացման մակարդակը կազմում է 3,67 %)։ Դրանից բացի, ԱՄՆ-ը պահանջում է  ապահովել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների անարգել մուտքը իրանական միջուկային օբյեկտներ։

Իր հերթին՝ Politico թերթը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ի պատասխանը վերաբերում է գլխավորապես տնտեսական երաշխիքներին։ Խոսքն այն մասին է, որ Թեհրանը պահանջում է պայմանագրում ներառել դրույթ այն մասին, որ ամերիկյան կողմը չի կարող միակողմանիորեն դուրս գալ պայմանագրից, ինչն արեց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Պարբերականի աղբյուրը հրաժարվել է մանրամասներ հաղորդել, սակայն նշել է, որ, իր կարծիքով՝ ԱՄՆ-ի արձագանքը «չի համապատասխանում Իրանի ակնկալիքներին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրիկ Բային հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից»
Հաջորդ հոդվածըԵԱ․ Մկրտչյանն ու Գեւորգյանը հաղթեցին, Դանիելյանը ոչ ոքի խաղաց