‘ԱՄՆ-ը մտահոգված է Վրաստանի նախկին նախագահի քրեական հետապնդման կապակցությամբ’

835

ԱՄՆ-ը մտահոգված է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի քրեական հետապնդման կապակցությամբ:

«ԱՄՆ-ը մտահոգված է, որ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին քրեական մեղադրանքներ են ներկայացվել»,- հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին: Այդ մասին ասված է պետդեպարտամենտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ «դատական համակարգը չպետք է օգտագործվի որպես քաղաքական վրեժխնդրության գործիք»: «Մենք ուշադիր հետևում ենք այդ և դրա հետ կապված մյուս գործերին և շարունակում ենք Վրաստանի պաշտոնատար անձանց նախազգուշացնել, որ հարկավոր է հավատարիմ մնալ  հաստատված նորմերին և օրենքի գերակայության սկզբունքին»,- ասել է Փսակին:

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Վրաստանի դատախազությունը երկրի նախկին նախագահ Սաակաշվիլիին ծառայողական լիազորությունները գերազանցելու պաշտոնական մեղադրանք է ներկայացրել: Փոխանցում է trend-ը:

 

Նախորդ հոդվածը‘ Մատյո.«Պույոլին փոխարինել հնարավոր չէ»’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանի «Որոտանյան» հետողորմյան. Պոստֆակտում ‘