ԱՄՆ-ը Ուկրաինային ռազմական օգնության հերթական փաթեթն է հատկացրել

249

Միացյալ Նահանգները Ուկրաինային հատկացրել է ռազմական օգնության նոր փաթեթ, որի ծավալը կազմում է 2,5 մլրդ դոլար։

Համապատասխան հուշագիրը, որը հինգշաբթի ստորագրել է նախագահ Ջո Բայդենը, տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Իր հերթին՝ Պենտագոնը տեղեկացրել է, որ նոր տրանշի շրջանակներում Վաշինգտոնը Կիևին կփոխանցի Bradley հետևակի ռազմական 59 մեքենա և 590 հրթիռ՝ դրանց վրա տեղադրված հակատանկային TOW հրթիռային համալիրների համար, ինչպես նաև 25 մմ տրամաչափի 295 հազար զինամթերք։

Պենտագոնի գնահատականով՝ Ուկրաինայում Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից ի վեր ԱՄՆ-ը Կիևին 26,7 մլրդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըTata Steel Chess. Լեւոն Արոնյանի առաջին հաղթանակը
Հաջորդ հոդվածըԳրոսսի․ «Անհրաժեշտ է ԶԱԷԿ-ի պաշտպանության գոտի ստեղծել»