‘ԱՄՆ-ը չի բացառել Իրանի գործողություններին զինված պատասխան տալու տարբերակը’

1179

ԱՄՆ-ը դիտարկում է բոլոր հնարավոր, այդ թվում՝ ռազմական միջոցառումները՝ ի պատասխան տարածաշրջանում Իրանի գործողությունների, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:

«Վերջին 40 օրերին մենք հետևել ենք Իրանի մի շարք գործողությունների, և ոչ միայն գրոհները չորս առևտրանավերի վրա  (Օմանի ծովածոցում՝ երկու տանկերների, և ԱՄԷ -ի նավահանգստում՝ ևս երկու տանկերների վրա հարձակումները): Դա մարտահրավեր է նավագնացության ազատության միջազգային նորմերին: Միացյալ Նահանգները, դրա հետ կապված, քննարկում է գործողությունների ողջ սպեկտրը,- ասել է դիվանագետը CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում և հավելել:- Մենք վստահ ենք, որ կարող ենք ձեռնարկել մի շարք գործողություններ, որոնք  կարող են վերականգնել զսպվածությունը, դա մեր առաքելությունն է»:

Ի պատասխան հաղորդավարի հարցին, թե արդյո՞ք այդ միջոցառումները ներառում են նաև ռազմական պատասխանը Թեհրանին, Փոմփեոն ասել է. «Իհարկե, իհարկե: Նախագահը քննում է այն ամենը, ինչ մենք կարող ենք անել՝ համոզվելու համար, որ դա ճիշտ է»:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘The New York Times-ը պատասխանել է պետական դավաճանության մասին Թրամփի մեղադրանքին’
Հաջորդ հոդվածը‘Նեթանյահուի տիկինը գերթե 15 հազար դոլար տուգանք կվճարի’