ԱՄՆ-ը պաշտպանում է Ղազախստանում քաղաքական ռեֆորմները

318

Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին Վաշինգտոն կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել Սպիտակ տանը, Կոնգրեսում և ԱՄՆ առևտրի նախարարությունում։ Հանդիպումների ընթացքում ամերիկյան ղեկավարության ներկայացուցիչները ողջունել են Ղազախստանում անցկացվող ռեֆորմները։ Այդ մասին հաղորդել է Ղազախստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Զրույցների ընթացքում նախարարը հատուկ ուշադրություն է հատկացրել սահմանադրական փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, որը դառնալու է «նոր Ղազախստան» կառուցելու քաղաքական հիմքը։ Ամերիկյան կողմը ամուր աջակցություն է հայտնել պետության ղեկավարի կողմից անցկացվող բարեփոխումներին՝  նշելով, որ  իմպլեմենտացիան կնպաստի հանրապետության քաղաքական արդիականացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչության տվյալների համաձայն՝ առևտրի նախարարությունում բանակցությունների ընթացքում քննարկվել են առևտրային կապերն ընդլայնելու և առաքելություններ փոխանակելու վերաբերյալ հարցեր։  Ղազախստանի ԱԳՆ-ի տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ն հանրապետության տնտեսության խոշորագույն արտասահմանյան ներդրողներից մեկն է՝ ավելի քան 55 մլրդ դոլար ներդրումների ընդհանուր ծավալով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷրդողանի նախկին զինակիցը պատրաստ է առաջադրվել նախագահական ընտրություններում
Հաջորդ հոդվածըՊակիստանը չի ցանկանում որևէ մեկի կողմը բռնել