‘ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ հրթիռների փորձարկման պատճառով’

1266

ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերությունների և մասնավոր անձանց նկատմամբ՝ ի պատասխան բալիստիկ հրթիռների փորձարկումների:

Իրանը միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռների փորձարկումներ է անցկացրել՝ խախտելով 2015 թ. աշնանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միանգամից երկու բանաձևեր:

Նոր պատժամիջոցներն Իրանի հրթիռային ծրագրի հետ կապ ունեցող 11 ընկերությունների և քաղաքացիների արգելում են օգտվել ամերիկյան բանկային համակարգից:

Այս որոշումը կայացվել է Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացնելու հաջորդ օրը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կարեն Անդրեասյան. Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում սպասումները չարդարացրի’
Հաջորդ հոդվածը‘Վատիկանի դեսպանի «պահապան հրեշտակները». Հետապնդո՞ւմ, թե` խաղ’